Պnւտինի սպшռնալից պшտասխանը Նիկnլ Փшշինյանին

«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով։

Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»,- ըստ «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ։

Այս հայտարարությունը հերթապահ ու շարքային հայտարարություն չէ՝ հատկապես հաշվի առնելով այն տարածաշրջանային ու ռազմաքաղաքական համատեքստը, որում հնչել է դա։ Իսկ իրավիճակն իսկապես բավական մոտ է պայթյունավտանգին։

Ադրբեջանը նորանոր ուժեր է կենտրոնացնում սահմանի նախիջևանյան հատվածում, անցած շաբաթ էականորեն ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը, և ամենակարևորը՝ անցած շաբաթ ադրբեջանական ուժերը դիմել են դիվերսիոն փորձի, որը, բարեբախատաբար, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը կանխել են։

Ահա այս իրադարձությունների ֆոնին ռուս բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս իրավիճակի սրումը դատապարտող հայտարարություններով և ոչ ավել-ոչ պակաս՝ ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանի ակնհայտ նախապատերազմական քայլերն ու ռազմական հռետորաբանությունը, այլև Ադրբեջանի կեցվածքը որակում է որպես «ճիշտ և կառուցողական»։ Սա այլ կերպ, քան Ադրբեջանին պատերազմ սանձազերծելու հարցում տրված ռուսական կանաչ լույս՝ դժվար է որակել։

Պատկերացնել կարելի է, թե ըստ ռուսական իսթեբլիշմենթի՝ Ադրբեջանի ո՞ր գործողությունները կորակվեին սխալ և ապակառուցողական, երբ «ճիշտ ու կառուցողական» են որակվում ակնհայտորեն պատերազմի նախապատրաստվելուն ուղղված գործողությունները. երևի Երևանի գրավումը, ինչպես բազմաթիվ անգամ սպառնացել է Ադրբեջանը։

Շատ կարևոր է այս հայտարարության ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական համատեքստը։ Բանն այն է, որ անցած շաբաթվա ընթացքում մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի՝ արևմտյան քաղաքականության ուղղությամբ։

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որից հետո ԵՄ-ն պաշտոնական հաղորդագրության ու ԵՄ արտաքին հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մակարդակով իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանի ինչպես սկսված ներքին բարեփոխումների իրականացմանը,

այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով. ԵՄ-ն վերահաստատեց հավատարմությունը հակամարտությունը ԵԱՀԿ Մինսիկ խմբի շրջանակներում լուծելու քաղաքականությանը։

Այս իրադարձություններին զուգահեռ հայտնի դարձավ, որ հուլիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Բրյուսել, որտեղ մի կողմից՝ նախատեսված են նրա բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ ղեկավարության հետ, մյուս կողմից՝ Փաշինյանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ահա այս երկու կարևորագույն այցերի մասին տեղեկությունները լրացրեցին արևմտյան ուղղությամբ Հայաստանի համար ստեղծված նպաստավոր միջավայրը։

Անկհայտ է, որ Մոսկվան չէր կարող չեզոք դիրքորոշում ունենալ Հայաստանի կողմից արևմտյան ուղղությամբ կատարվող այս քայլերի առնչությամբ։ Ակնհայտ է նաև, որ Մոսկվան պետք է հակաքայլեր ձեռնարկեր, և հաշվի առնելով Ռուաստանի իշխանության գործիքակազմը՝ դրանք պետք է լինեին սպառնալիքների ու ահաբեկումների դաշտում։ Հենց դա է արել ՌԴ Պետդումայի նախագահը՝ Ադրբեջանի պատերազմական գործողությունները որակելով որպես «ճիշտ և կառուցողական»։

Առաջիկա օրերին պետք է զինուժի նոր կուտակումներ սպասել հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան ուղղությամբ։ Թուրքիայում արդեն ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները, և Պուտինը, իր հարազատ Էրդողանին շնորհավորելուց բացի, կարող է նաև նվեր մատուցել՝ հրահրելով որևէ սադրանք նախիջևանյան ուղղությամբ։

Այս պայմաններում, ի դեպ, պետք է համարժեք համարել հասարակության բացասական արձագանքը ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ թղթախաղի լուսանկարի առթիվ։ Իրավիճակը վտանգավոր, չափազանց վտանգավոր է, ու նման արխայիկ վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի է, ինչպես որ անհասկանալի է այս պայմաններում ՄԱԿ-ում Հայաստանի դեմ քվեարկությունը Մերձդնեստրից ռուսական զորքերը հանելու մասին բանաձևին։

Ռուսական ուղղությամբ հայկական դիվանագիտության քայլերը դեռևս համարժեք չեն թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրողություններին և կրում են նախկին իշխանության անարժանապատիվ կեցվածքի ազդեցությունը։ Գուցե Վոլոդինի այս հայտարարությունը ոմանց կստիպի վերջապես սթափվել։

Հ.Գ. Վոլոդինի հայտարարությանն արձագանքել է նա ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտում է գործադիր իշխանությունը։ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես և Հայաստանում, արտահայտում է գործադիր իշխանությունը:

Իսկ լավ հայտնի է, թե ՌԴ գործադիր իշխանությունը ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այն փոփոխություն չի կրել: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ Պետական Դումայի նախագահի հնչեցրած հայտարարությանը:

«ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշել է Տիգրան Բալայանը:

Be the first to comment on "Պnւտինի սպшռնալից պшտասխանը Նիկnլ Փшշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ