Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակումբում

Հունիսի 23-ին, ժամը 7.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թվականին ծնված Հ․ Վարդանյանը և 1991 թվականին ծնված Յ․ Փուրթոյանը։

Բժշկական կենտրոն մեկնեց օպերատիվ խումբը։ Ըստ բժշկի տեղեկանքի` Հ.Վարդանյանը և Յ.Փուրթոյանն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը, ժամը 6.00-ից 6.30-ն ընկած ժամանակահատվածում, Բագրևանդի փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 1993 թվականին ծնված Գ․ Գալստյանը իր մոտ եղած «ԲՌՈւՆՈ» տիպի, 9 մմ տ/չ ատրճանակով կրակոցներ է արձակել, իսկ 1989 թվականին ծնված Մ․ Դեմուրչյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ.Վարդանյանին և Յ.Փուրթոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նույն օրը առավոտյան, գիշերային ակումբի մոտից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Գ.Գալստյանը բերման է ենթարկվել, իսկ Մ.Դեմուրչյանը՝ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ժամը 20։30-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակն առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Be the first to comment on "Կրակոցներ ու դանակահարություն գիշերային ակումբում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ