Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815747/

Ոստիկանությունում հունիսի 15-ին ժ.14.30-ին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են թողել և մարդիկ խեղդվում են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած Մետրոպոլիտենի պահպանության բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.14.25-ին նշված կայարանի գետնանցումում Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ: Վլադիսլավ Վ.-ն իր մոտ եղած «6-Պ-36» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակով կրակել է մի քաղաքացու ուղղությամբ: Նույն օրը ժ.15.45-ին Հ.Հակոբյան փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն: Ատրճանակն առգրավված է: Արմեն Մ.-ն և Վլադիսլավ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Be the first to comment on "Կրակոցներ Մետրոպոլիտենի կայարաններից մեկում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815747/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ