ՖՈՏՈ. ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԵԿՄ շենքը. Մանվել Գրիգորյանը ներսում է Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815912/

ArmLur.am-ի թղթակիցը Էջմիածնից հայտնում է, որ այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժնում: Այնտեղ նրա հետ է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԵԿՄ շենքը: Նրանք, ըստ երևույթին, ինչ-որ հրամանի են սպասում: Նշենք նաև, որ շենքի դիմաց մեծ թվով քաղաքացիներ են հավաքված: Տեղեկացնենք նաև, որ ժամեր առաջ այստեղ է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815912/

Be the first to comment on "ՖՈՏՈ. ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են ԵԿՄ շենքը. Մանվել Գրիգորյանը ներսում է Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/815912/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ