Ոստիկանության հերթական բացահայտումը. Երեխաների հաշվի՞ն

Հունիսի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։

Նախնական քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն են ստացել 128 օր։ Արդյունքում՝ Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ ընկերության տնօրինությունն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-ից մինչ 2018թ-ի ապրիլը, ամսական 32.000 դրամ աշխատավարձով ընկերությունում բանվոր է ձևակերպել մի քաղաքացու։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, և աշխատավարձերի ձևաթերթիկներում կեղծիքներ կատարելու միջոցով յուրացվել է ընդհանուր շուրջ 3.900.000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ։

Be the first to comment on "Ոստիկանության հերթական բացահայտումը. Երեխաների հաշվի՞ն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ