«Էս տեսակ ախպերաբանական կծիկներ է սարքել Սերժիկն ու ամրապնդել երկաթ-բետոնով». Լևոն Բարսեղյան

 

Երևի տարբեր ոլորտներից օրինակներով կարիք կա պարբերաբար բացատրելու, թե ինչ է նշանակում պետության զավթման համակարգ:

Վազգեն Ռշտունին՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վովայի Գասպարյանի ընտանիքի բարեկամն է թոռների քավորն է: Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանը, որը մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, Վազգեն Ռշտունու մերձավոր ընկերն է՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու ԱԱԾ նախկին պետ Կուտոյանի հետ միասին: Մի քանի հայտնի փաստաբաններ շատ են ուզում Վազգեն Ռշտունուն տեսնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Գործող նախագահի մասին չպատմեմ, ահագին լսած կլինեք: Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգակցական կապերը պաշտոնական շրջանակներում այնպես մեծ է, որ հանգիստ խղճով իրավունք ունի առաջարկելու ԱԺ-ին՝ Հայաստանը վերանվանել Գագկաշեն:

 

Էս տեսակ ախպերաբանական կծիկներ է սարքել Սերժիկը, ու ամրապնդել երկաթ-բետոնով: Պետության զավթման կոռուպցիայի արմատական բաղադրիչներից է նաև այս համակերգերի զավթումը, իրար սերտակցումը, հանցակցումը, ճակատագրական կապակցությունը: Սակայն չկա բետոն, որ անհնար լինի քանդելը:

Անհնար է առանց այս բետոնը քանդելու հուսալ, որ պետության զավթումն հնարավոր է ապամոնտաժել, որ այս և այլ պաշտոնյաները պիտի արդյունավետ քննություն իրականացնեն կոռուպցիայի, հարկերը թաքցնելու, իշխանության կողմից մարդու իրավունքների անհատական և զանգվածային խախտումները բացահայտելու և արդարադատությունը կառուցելու համար:

Ամենահրատապ քայլերը պետք է լինեն գլխավոր դատախազի փոփոխությունը: Ավելի քան ակնհայտ է, որ գործող դատախազը անկարող է լինել նոր Հայաստանի դատախազը: Այնուհետև քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, իր տեղակալ Վահագն Հարությունյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը պիտի պաշտոնանկվեն, և փոխարինվեն այնպիսի մարդկանցով, որոնք կապակցված չեն պետության զավթիչների հետ, կենսագրությունները հակասության մեջ չեն այդ պաշտոնների հետ: Սակայն, հարկավոր է հաշվի առնել, որ Սերժիկի բռնապետությունը բավականաչափ բարդացրել է այս կարգի պաշտոնյաների փոփոխությունը: Այսինքն Սերժիկի հրաժարականը, ինչպես և ենթադրում էին շատերը, մարտավարական նահանջ էր, մարդը մտածել է, որ ԱԺ կեսից ավելին իր կրկնի տակ է, իրավապահ-դատախազական համակարգը իր գրպանում է, դատավորների անհրաժեշտ մասի վրա բազմաթիվ վարկաբեկող նյութեր ունի, ինչ է պատահել, կկարողանա պահպանել խորքային ռեժիմը, կամ ռեժիմը կկարողանա պահպանել խորքում:

 

Այս փոփոխությունները պիտի հրատապ անել, համաժողովրդական և քաղաքական ճնշմամբ, նույն ԱԺ-ի վրա, նույն դիմադրող սերժական պատգամավորներին բացատրելով, թե որը որից հետո է: Հրատապ, որովհետև էս քննչական-դատախազական համակարգը, դիտավորյալ գործողությունների, ընթացակարգերի, օրենսդրության մեջ եղած սողանցքների ու այս կամ այն քննիչի կամ դատախազների վարորդների վրա գցվող իբր տեխնիկական սխալների/թերացումների միջոցով կոռուպցիոն գործերն էլ են սկսելու փչացնել կամ խարաբել, օրինակ՝ Փուչիկ Կարենի գործը կամ Լֆիկ Սամվելի հարկերի գործը: Իսկ ավելի խոշոր գործերը խեղդելու են բնում:

Միաժամանակ չարժե գերագնահատել Սերժիկի այլանդակապետությունը, այն ինչքան էլ բռնապետական էր, նաև այլանդակ էր, բազմաթիվ պաշտոնյաներ իրենց կենսագրություններով զոդված են իրար, ու մեկի վզից քաշելիս ամբողջ համակարգն է ցնցվում ու խարխլվում: Հայաստանը այլևս ժամանակ չունի սպասելու, որ Գագիկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Արթուր Դավթյանը և ուրիշները դառնան 150 տարեկան, ու պաշտոնաթող լինեն կամավոր ու մի հրաշքով նրանց փոխարինեն բարեխիղճ պաշտոնյաներ: Իսկ հրաշքներ չկան, ինչպես հայտնի է, ուզում ենք՝ անում ենք, չենք ուզում՝ իրենք են մեզ անում: Ներողություն:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան («Ֆեյսբուք»)

Be the first to comment on "«Էս տեսակ ախպերաբանական կծիկներ է սարքել Սերժիկն ու ամրապնդել երկաթ-բետոնով». Լևոն Բարսեղյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ