Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել երկու անգամ դադարեցնել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ելույթը՝ ներկա փոքրիկներից մեկի լացի պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը։

Բազմազավակ ընտանիքներին «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ Ալեքսանդրյան սրահում ելույթ ունեցող Պուտինը ստիպված է եղել հանկարծ կանգ առնել, երբ սրահում լսվել է երեխայի լացի ձայնը։

«Մայրիկին է ուզում, հիմա կհանգստանա», — ասել է նախագահն ու փորձել շարունակել։

Կարճ ժամանակ անց, սակայն, Պուտինը ստիպված է եղել կրկին ընդհատել ելույթը, քանի որ երեխան նորից է սկսել լաց լինել։

«Վախեցրել են քաղցրիկին, ոչինչ, հիմա կհանգստանա»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ «Ծնողական փառք» շքանշանը ՌԴ-ում հանձնվում է յոթ և ավելի երեխա դաստիարակող ծնողներին։
 

Be the first to comment on ""

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ