Տղան՝ ում Սևանում դաժանաբար սպանված են գտել, նոր էր ամուսնացել ու սպասում էին առաջնեկի, մենեջեր էր

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սևանի թերակղզու տարածքում դեպի «Սևանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում։

Սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Նա վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե ծննդավայրում, թե հարազատների ու թե աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։

 

Be the first to comment on "Տղան՝ ում Սևանում դաժանաբար սպանված են գտել, նոր էր ամուսնացել ու սպասում էին առաջնեկի, մենեջեր էր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ