Պարոնա՛յք, Երևանի հարյուրամյա համալսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ…

 

Բայց այդ վարձերի հաշվին, տրամաբանորեն, պետք է ոչ թե համալսարանում ՀՀԿ-ի կցորդների գրպանները ծանրանային, այլ բարձրանար պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Սակայն ոչ միայն չբարձրացան, այլեւ տարեցտարի կրճատվեցին ու ամոթալի, խայտառակ, նվաստ չափերի հասան:

Սա՞ է սերունդ կրթելու նրանց վաստակը: Համալսարանի ղեկավարությունը պարտավոր է դասախոսներին վճարել ըստ արժանվույն, նրանք սերունդ են կրթում, դժվա՞ր է հասկանալ: Այդ գումարների հաշվին պետք է նաեւ կարգի բերվեր համալսարանը, որը տարածաշրջանում առաջատարներից մեկի համարումն ունի, բայց այն ոչ միայն կարգի չբերվեց, այլեւ պայմաններն այն աստիճան վատթարացան, որ ի թիվս անհամար պահանջների, մի խումբ ուսանողներ սկսեցին զուգարանի թուղթ ու օճառ պահանջել: Պետք է խոստովանեմ, որ վերջին պահանջը բավարարվեց. ուսանողներն այսօր օճառ ունեն, հատկապես նրանք, որոնք օր ու գիշեր, աղվեսի պես քսմսվում են ռեկտորատի պատերին, որոնք ե՛ւ դեմ են, ե՛ւ կողմ, որոնք ե՛ւ սեւ են, ե՛ւ սպիտակ, որոնք, բոլոր դեպքերում, պահի մարդիկ են: Այս ամոթալի վիճակը լուծելու փոխարեն համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ միջոցներ չկան եւ ծախսվում է այնքան, որքան հնարավոր է: Հարց է առաջանում. ո՞ւր են մեր միջոցները, այն դեպքում, երբ դրանք չեն ծախսվում գրադարանների համալրման, ֆակուլտետների բուժսպասարկման, պատշաճ հիգիենայի ու անվտանգության եւ ընդհանրապես նորմալ ուսանողական միջավայր ստեղծելու նպատակով:

Պարոնա՛յք, Երեւանի հարյուրամյա համալսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ, դուք էլ նրա դուքանչիները չեք, ուսանողներն էլ ձեր դուքանի ապրանքները չեն, որ ինչպես ուզեք, այնպես վարվեք: Իմ ու հազարավոր ուսանողների կողմից, ձեր շատ սիրելի «հայր Վովայի» ոգեղենությամբ հորդորում եմ՝ սթափվե՛ք, սա մեր եւ ձեր համալսարանն է, սկզբից մեր, հետո՝ ձեր: Բարի եղեք կատարել ձեր ծառայությունները, դուք վճարվել եք դրա համար, բարի եղեք գրադարանում տեղադրված մի քանի տասնյակ տեսախցիկների փոխարեն այն գրքերով զինել, ջարդված աթոռ-սեղանները փոխել, կաթող տանիքները վերանորոգել ու ցույց տալ, որ սա ոչ թե անցյալ դարի խորդանոցային համալիր է, այլ համալսարան: Սթափվե՛ք, պարոնայք, սա մե՛ր համալսարանն է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Be the first to comment on "Պարոնա՛յք, Երևանի հարյուրամյա համալսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ