Դատարանը չկալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին. նա ազատ արձակվեց

 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրից:

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ձերբակալման որոշումը համարվել է ոչ իրավաչափ, իսկ կալանքի կիրառումը մերժվել է:

Մասիսի քաղաքապետը իր աջակիցների ծափողջյունների ներքո հետ հեռացավ դատարանից: Նա դատարանի շենքի դիմաց լրգարողների հետ զրույցում ասց. «Կեցցե Հայաստանի հանրապետությունը եւ կեցցե արդարադատությունը: Սպասելի էր եւ ես հպարտ եմ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»

Նշենք, որ առավոտից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Եվս երկու անձ կասկածյալ է։

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու եւ մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

Նշենք, որ ձերբակալվածներից երկուսի՝ Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի նկատմամբ նախօրեին խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրանցից մեկը՝ 30-ամյա Գոռ Խաչատրյանը կալանավորվել է։

Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի խափանման միջոցը որոշելու հարցը դատարանը կքննի այսօր ավելի ուշ:

Be the first to comment on "Դատարանը չկալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին. նա ազատ արձակվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ