Ասաց ու արեց. ԱԱԾ պետի խոստման հետքերով. նոր կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվելու

 

Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ խոշոր բացահայտումներ են լինելու և մեծ գումարներ են վերադարձվելու պետբյուջե:

Արթուր Վանեցյանը պաշտոնավարման կարճ ժամանակում արդեն իսկ շոշափելի արդյունքներ է գրանցում: Հայտարարությունից շատ չանցած ԱԱԾ-ն անցել է գործողությունների և նախօրեին արդեն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա:

 

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ այս պահին ԱԱԾ-ում բերման ենթարկվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի և առաջիկայում նոր բացահայտումներ են սպասվում:

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ բերման ենթարկվածները հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ, իսկ պետությանը պատճառված վնասը գերազանցում է մի քանի միլիարդը:

 

Be the first to comment on "Ասաց ու արեց. ԱԱԾ պետի խոստման հետքերով. նոր կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ