Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)

 

Factor.am-ը գրում է.

Թավշյա հեղափոխության օրերին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին մասնակցած և Բաղրամյանում ապրիլի 16-ին ծանր վնասվածք ստացած 44-ամյա ճարտարապետ Զավեն Գրիգորյանը դեռևս չի կարողանում առանց հենակների քայլել։

«Կարծում եմ իմ միսիան կայանում էր նրանում, որ այդ հարվածը եկավ ինձ վրա և ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Վերլուծել եմ, մտածել ու հասկացել, որ իրականում ձեռքով նետված նռնակները թիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին և եթե նրան շարքից հանեին շարժումը կմարեր»,- վերհիշելով դեպքերն ասաց Զավենը։

Բաղրամյանում նետված նռնակներից մեկը հայտնվել էր Զավենի ոտքերի տակ, որի հետևանքով ոտքը կոտրվել էր ու այրվել, պայքարի օրերին նա վերակենդանացման բաժանմունքում էր, վիրահատության էր ենթարկվում, բայց պատմեց, որ անգամ այդ վիճակով «ընդվզել է»․ «Արցախի փողոցից, երբ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին, վերակենդանացման բաժանմունքում էլ չդիմացա ու սկսեցի գոռալ՝ «քայլ արա՛, մերժիր Սերժին», բժիշկները հավաքվեցին ու հասկացա, որ ամեն մեկն իր տեղում պիտի ընդվզի, որովհետև նրանց վախն այնքան մեծ էր, որ կարող էին վնասել Փաշինյանին»։

Զավենի համար առաջին օրերին անհավատալի էր, որ հաղթանակի կհասնեն․ «Խելքս ասում էր, որ չի ստացվելու, բայց սրտով զգում էի, որ լինելու ա»։

Ամեն դեպքում գրանցված արդյունքն իրեն չի գոհացնում, Զավենը նշեց, Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ․ «Ես կուզենայի ամբողջ ՀՀԿ-ի կապիտուլացիա, նրանք մեզ հանգիստ չեն թողնի։ Մենք հեղափոխության առաջին փուլն անցանք, բայց բոլորը պետք է հասկանան, որ սպասվում է բարդ փուլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լիլիթ Շաբոյան

Be the first to comment on "Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ