«Արդեն 4 հոգու վաճառել են իմ տունը». Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը չեն վերադարձնում տները

 

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած անձինք շարունակում են պայքարել իրենց բնակարանները ստանալու համար: Դատարանի որոշմամբ՝ նրանց տները կալանքի տակ են դրվել: Կառավարության շենքի մոտ այսօր նրանք դարձյալ բողոքի ակցիա էին անում և հայտարարեցին, որ ընդհուպ մինչև հացադուլ կհայտարարեն, եթե կառավարությունն իրենց խնդրին լուծում չտա:Նշենք, որ նրանք տուժել են մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի գործունեությունից: Բնակարանի համար գումարներ վճարած մարդկանց բնկարանների մի մասը հայտնվել են Նաղդալյանի և նրա ամուսնու մոտ, ինչպես կառուցապատողներն են պնդել, տոկոսով գումարի դիմաց: Բնակիչներն այսօր ասացին, որ Նաղդալյանն ու ամուսինը բնակարանները ձևականորեն վաճառել են այլ անձանց, որպեսզի իրենք «մաքուր» դուրս գան: Այնինչ, ավելի վաղ, Նաղդալյանի ամուսինը խոստացել էր, որ տները հետ կտա դրանց իրական տերերին:«Հերթականությամբ պլանավորած փոխում են սեփականատերերին:

Արդեն 4 հոգու վրա վաճառել են իմ տունը: Նաղդալյանն ու Բեգլարյանը ձևակերպել են իրենց բարեկամի՝ Թավաքալյանի վրա, իբր թե վաճառել են նրան, որից հետո Թավաքալյանը առք ու վաճառք է ձևակերպել Բեգլարյանի հետ, վերջինս էլ լիազորագիր է տվել Հովսեփ Գրիգորյանին, նա էլ լիազորագրով վաճառել է իր տղային»,- ասաց բնակիչներից մեկը:Մարդիկ բողոքում են, որ իրենց քաղահայցի գործերը դիտավորյալ տարիներով ձգձգվում են, որպեսզի չկարողանան սպառել ներպետական դատական ատյաններն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:Մանրամասները տեսանյութում

Be the first to comment on "«Արդեն 4 հոգու վաճառել են իմ տունը». Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը չեն վերադարձնում տները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ