Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված երեխային որդեգրել են

 

Armtimes-ը գրում է․ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, և նա արդեն նոր ընտանիքում է:

Այս մասին տեղեկացանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ՝ Լենա Հայրապետյանից: Նա նշեց, որ երեխայի մայրը ցանկություն չի հայտնել վերադարձնել փոքրիկին:

 

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ առկա է աղջկան որդեգրման հանձնելու վերաբերյալ դատարանի որոշում, բայց մինչև այն ուժի մեջ մտնելը հայտնաբերվել էր նորածնին լքած մայրը, որն այդ ընթացքում հնարավորություն է ունեցել դիմել և հետ վերցնել նրան:

Ի դեպ, ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ թե՛ երեխայի կենսաբանական մայրը և թե՛ որդեգրողը, ուսուցչուհիներ են, երկուսն էլ ապրում են Կոտայքի մարզում: Ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք կարող են միևնույն անձը լինել: Լենա Հայրապետյանը նկատեց, որ համընկնումները պատահական են:

 

Նորածինը Պռոշյան գյուղի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել էր նախորդ 2017 թվականի օգոստոսին: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև՝ մանկատուն:

Նյութի աղբյուր՝ armetimes.com

Be the first to comment on "Պռոշյան գյուղում ծառի տակ թողնված երեխային որդեգրել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ