«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

 

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,- հարցազրույցներից մեկում գնահատելով հայրենիքի նկատմամբ իր գործերը, ասել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

 

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ ազգի մեծ հրամանատարը նշում է ծննդյան օրը: Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

1988-ից նա միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ Նրա ռազմավարությամբ ու հրամանատարությամբ է ազատագրվել Շուշին: Նրան Կոմանդոս են անվանել պատերազմի ժամանակ, երբ սակավաթիվ զորքով թշնամու մեջ տպավորություն է ստեղծել, թե լայնամասշտաբ հարձակում են սկսում, և կարողացել է զինվորների կյանքը խնայելով դիրքեր գրավել:

 

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

«Մեկ ցանկություն կարող է ունենալ զինվորը. ուզում եմ, որ խաղաղություն լինի, որ պատերազմ չլինի, որ զինվորները միշտ հպարտ լինեն»,- ասում է Կոմանդոսը: Նրա խոսքով` ներկա սերնդի մեջ չկա պարտվելու վախը, նրանք հաղթանակած ազգի զավակներ են:

«Մեր ու ձեր սերունդը խիստ տարբեր է: Բայց հասարակության զարգացումն ամեն դեպքում ապացուցում է, որ ամեն հաջորդ սերունդ գերազանցում է նախորդին: Հավատում եմ, որ ձեր մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որ վաղը, եթե պետք լինի, կգնան պաշտպանելու երկիրը: Այդպիսի մարդիկ չեն խոսում, գործում են»,-ասել է հրամանատարը:

 

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանն իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։

Be the first to comment on "«Ես առանձնապես ոչինչ չեմ արել». այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ