Ֆրանսիայի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է Դեգայի գողացված կտավը (Տեսանյութ)

 

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ Սենա և Մարնա դեպարտամենտում գտնվող բենզալցակայաններից մեկում հայտնաբերված կտավն, իսկապես, պատկանում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի վրձնին. այն գողացվել է 8 տարի առաջ, հայտնում է РИА Новости-ին:

1877 թվականին նկարված «Երգչախումբ» կտավի առևանգման մասին հայտնի է դարձել 2009 թվականի դեկտեմբերի վերջին: Այն փարիզյան Դ՛Օրսե թանգարանի սեփականությունն է և ուղարկվել է Ֆրանսիայի հարավ՝ ցուցահանդեսի համար:

«Փետրվարի 16-ին մաքսային ծառայության աշխատակիցները ստուգել են հանգստյան գոտում կայանած ավտոբուսը Սենա և Մարնա դեպարտամենտում: Ճամպրուկներից մեկում նրանք Դեգայի ստորագրությամբ աշխատանք են գտել: Ուղևորներից ոչ ոք չի հայտնել բեռի հանդեպ իր իրավունքի մասին», — ասվում է նախարարության հայտարարությունում:

 

Be the first to comment on "Ֆրանսիայի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է Դեգայի գողացված կտավը (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ