Ռիտա Սարգսյանի փակված բարեգործական հիմնադրամներից հետո՝ մեկ այլ նախաձեռնություն, որը կօգնի անպտուղ ընտանիքներին «Հայ մանուկ» (տեսանյութ)

 

Վերջին շաբաթներին երկրում քաղաքական իրողության փոփոխության հետ կապված իրար հաջորդեցին Ռիտա Սարգսյանի հովանու տակ գործող բարեգործական հիմնադրամների գործունեության դադարեցումները: Մասնավորապես երեկ իր գործունեությունը դադարեցրեց «Նվիրիր կյանք» բարեգործական ընկերությունը, որը աջակցում էր ծանր հիվանդություններով երեխաներին:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո  դադարեցվել էր նաև «Արագիլ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն էլ ֆինանսավորում էր  անպտուղ զույգերին՝ օժանդակելու իրենց ընտանիքը:   Որպեսզի քաղաքացիների մոտ այս հիմնադրամների գործունեության դադարումից հետո հուսահատություն չստեղծվի, ArenaNews.am կայքը ներկայացնում է մեկ այլ նախաձեռնության մասին, որը հավակնում է լրացնել բարություն տարածելու բացը: Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք, բողոքի ակցիայի օրերին Հայաստան էր ժամանակ Իսպանիայում բնակություն հաստատած Տիգրանը, ով փաստորեն այս ընթացքում Հայաստանում էր՝ գաղափարակից հայրենակիցներին սատարելու համար:  Պարզվում է Տիգրանը մոտ 1 ու կես տարի առաջ ստեղծել է «Հայ ասոցիացիա» հիմնադրամը, որը ներկայացնում է նոր նախաձեռնություն՝ «Հայ մանուկ», որն էլ կոչված է օգնելու փոքրիկով համալրել բոլոր անպտուղ հայ ընտանիքներին: «Բարեգործական ասոցիացիան  օգնում է անպտուղ ընտանիքներին՝ արտամարմնային բեմնավորման շնորհիվ ունենալ երեխաներ:

Ասոցիացիան ոչ մի շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին ունենալ երեխաներ: Ի դեպ,  ընտրվում են այնպիսի զույգեր, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց իրենք հետագայում  կարող են երեխայի մասին հոգ տանել, կրթել, դասիտարակել: Մենք հավաքում ենք անհրաժեշտ գումարը ու երբ շահառու զույգը գնում է հիվանդանոց ու բժիշկը ասում է, այո, կա 20%-ից ավելի հավանականություն, որ զույգը կարող է արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա կունենա, մենք փոխանցումը կատարում ենք: Նշեմ, որ փոխանցումը կատարում ենք միայն բանկային տարբերակով, որ ներդրողների համար ամեն ինչ թափանցիկ լինի: Այս պահի դրությամբ ունենք 3 զույգ, որ երեխայի են սպասում»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էր Տիգրանը: Ինչպես երևում է, նախաձեռնության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն  օր օրի աճում է՝ ներգրավելով նաև հայ հայտնի ու սիրված դեմքերին ևս: Ասոցիացիայի էջում տեղադրվել է Հայկ Մարությանի կոչը՝ միանալու ու սատարելու այս նախաձեռնությանը:

 

Բանկային փոխանցմամբ Բանկ: Caixabank, Spain BIC/SWIFT CODE: CAIXESBBXXX IBAN: ES79 2100 6802 5401 0004 1224 Հաշվեհամար: 2100-6802-54-0100041224

Աղբյուրը:՝ https://bloginfo.am/hy/post/714
© bloginfo.am

 

Be the first to comment on "Ռիտա Սարգսյանի փակված բարեգործական հիմնադրամներից հետո՝ մեկ այլ նախաձեռնություն, որը կօգնի անպտուղ ընտանիքներին «Հայ մանուկ» (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ