«Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը տարիքով են երիտասարդ, բայց արժեհամակարգով տարեցներ են» (տեսանյութ)

 

Հեղափոխությունն այլեւս ավարտված է այն պահից, երբ շարժման լիդեր Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

«Փաստացի մենք ունենք երկիշխանություն՝ գործադիրի անցումը հեղափոխության մասնակիցներին եւ գոնե դե յուրե՝ մեծամասնության պահպանումն օրենսդրական դաշտում»:

Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է գլխավորապես երիտասարդների եւ ուսանողների ջանքերով, ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

«Երիտասարդությունն իր անհնազանդությունը հայտնեց տարեցներին: Նրանք, ովքեր զավթել էին իշխանությունը՝ ՀՀԿ-ակաները տարեցներ էին:  Նույնիսկ, եթե նրանց մեջ կան երիտասարդներ՝ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը տարիքով են  երիտասարդ, բայց իրենց բնույթով, արժեհամակարգով՝ տարեցներ են»:

Աղասի Թադեւոսյանը բացատրում է, թե ի՞նչ է նշանակում տարեց:

«Պահպանողական, ճահճացած, հոտած ճահճի գորտերի պես նստել են այնտեղ, տռզել են, չաղացել, վայելում են  իրենց  ծանր ջիպերը, կառավարական պալատները: Ու հանկարծ այս ուժը ջարդում է այդ տարեցների իշխանությունը»:

 

Be the first to comment on "«Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը տարիքով են երիտասարդ, բայց արժեհամակարգով տարեցներ են» (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ