Միլիոնավոր երեխաների փրկած դոնորը հանգստի է անցել

 

Ավստրալիացի դոնոր Ջեյմս Հարիսոնը, որի արյունը օգնել է փրկել ավելի քան երկու միլիոն նորածինների, պլազմայի իր վերջին նվիրատվությունն է արել։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

Հարիսոնի արյունը հազվագյուտ հակամարմիններ է պարունակում D-ռեզուս–գործոնի հակագենի նկատմամբ, որոնք օգնում են ռեզուս–կոնֆլիկտների դեպքում, երբ կնոռջ օրգանիզմը, որ հղի է այլ ռեզուս–գործոնի պտուղով, հակառեզուսային հակամարմիններ է արտադրում։ Մինչև 1967 թվականը ռեզուս–կոնֆլիկտների պատճառով հազարավոր ավստրալիացի երեխաներ են մահացել։

Երիտասարդ տարիքում Հարիսոնը բարդ վիրահատության է ենթարկվել։ Նրա կյանքը փրկել է 13 լիտր արյան փոխներարկումը։ Դրանից հետո նա որոշել է դոնոր դառնալ։ 63 տարվա ընթացքում ավստրալիացին ամեն երկու շաբաթը մեկ արյուն է հանձնել՝ ընդհանուր առմամբ 1173 նվիրատվություն անելով։

Գինեսի ռեկորդների գիրքը նրան աշխարհի ամենաակտիվ դոնոր է ճանաչել։ Մայիսին նա 81 տարեկան է դառնալու։ Սա արյան դոնորի առավելագույն տարիքն է՝ ըստ ավստրալիական օրենքների։ Նրա խոսքերով՝ եթե իրեն թույլ տային, դեռևս կշարունակեր արյուն հանձնել։

Подробнее: https://shabat.am/am/article/178879/Milionavor-erekhaneri-prkats-donory-hangsti

Be the first to comment on "Միլիոնավոր երեխաների փրկած դոնորը հանգստի է անցել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ