Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային պրեմիերայի. սառցե բեմերի աստղը Երևանում կներկայացնի «Ախթամար» լեգենդը

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի համաշխարհային պրեմիերան: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլև մարզիկների անգերազանցելի արտիստիզմը:
Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:
Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ  մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:
Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձր տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը: Անհավանական նվիրվածության և անափ սիրո մասին հավերժական պատմության նոր մեկնաբանությանը խոստանում է լինել բացառիկ:
Ավելի քան 200 հոգանոց բազմազգ մասնագետներից կազմված թիմն աշխատում է, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհի բոլոր մարդկանց ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:
500x300

Be the first to comment on "Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային պրեմիերայի. սառցե բեմերի աստղը Երևանում կներկայացնի «Ախթամար» լեգենդը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ