ԱՄՆ-ում շունը նետվել է ջուրը և փրկել իր ընկերոջը (տեսանյութ)

 

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում շունը փրկել է լողավազանն ընկած իր ընկերոջը, որին ոչ մի կերպ չի հաջողվել դուրս գալ այնտեղից: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է Fox News պորտալը:

Նշվում է, որ մայիսի կեսին Սմոքի և Ռեմուս անուններով շները մնացել են տանը՝ առանց իրենց տերերի, և խաղի ընթացքում Սմոքին ընկել է լողավազանի մեջ: Բարեբախտաբար, Ռեմուսը նկատել է նրան և որոշել օգնել:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ռեմուսը փորձում մեկնել իր թաթը Սմոքիին, սակայն դա չի օգնում վերջինիս: Այդ ժամանակ Ռեմուսը ցատկում է լողավազանի մեջ, օգնում Սմոքիին դուրս գալ ջրից, այնուհետև ինքն էլ դուրս գալիս լողավազանից:

Շների տերերը որոշել են պարզել՝ ինչու են կենդանիները թաց, և դիտել են նկարահանող խցիկների տեսագրությունը, ինչից հետո գովել են Ռեմուսին՝ ընկերոջը փրկելու և խիզախության համար:

 

Be the first to comment on "ԱՄՆ-ում շունը նետվել է ջուրը և փրկել իր ընկերոջը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ