«Առանցքային չորս ֆիգուրները, որոնց քաջալերում է Սերժ Սարգսյանը, փորձում են կառչել պաշտոններից». Հովսեփ Խուրշուդյան

 

Արդարադատության հաստատման ճանապարհին որպես հիմնական խոչընդոտ են մնացել ՀՀԿ-ից ժառանգություն մնացած չորս առանցքային ֆիգուրները՝ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի պետը, Հատուկ քննչական ծառայության պետը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Ինչպես այսօր պարզ դարձավ գլխավոր դատախազի հարցազրույցից՝ նա, իսկ ես կարծում եմ նաև մնացած երեքը, չեն պատրաստվում հրաժարական տալ և փորձելու են օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից և դեռ կառչած մնալ իրենց պաշտոններից: Վստահաբար նրանց այդ հարցում քաջալերում է ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանը:

Ուրեմն առաջարկում եմ իրականացնել «Քնեցրած գործերի արթնացում» օպերացիա: Հայտնի է, որ քննչական մարմիններում առկա են բազմաթիվ քրեական գործեր՝ բացված այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի/օլիգարխիկի հանդեպ, որոնք բացվել են ոչ թե արդարադատության իրականացման նկատառումներով, այլ բացառապես ներկլանային ռազբորկաներում Սերժ Սարգսյանի համար կոմպրոմատների հարուստ բազա կուտակելու: Փաստաբաններին հայտնի են այդ գործերը անուն առ անուն, համար առ համար: Կոչ եմ անում մեր փաստաբաններին սկսել հրապարակ նետել- մամուլում շրջանառել այդ գործերը, թարմացնելով հասարակության հիշողությունը:

Դա կարող է հիմք դառնալ գործադիր իշխանության համար հրապարակավ բացատրություն պահանջելու նշածս 4 պաշտոնյաներից առնվազն երեքից թե ինչ պատճառով իրենք չեն ապահովել այդ գործերի լիարժեք և հետևողական քննությունը և մինչև դատարան հասցնելը: Սրա արդյունքում կամ այս պաշտոնյաները պետք է ընթացք տան բոլոր այս գործերին, կամ էլ ընդունեն, որ չեն իրականացնում իրենց պաշտոնական լիազորությունները, ինչն էլ նրանց հրաժարականի համար լավ հիմք կարող է դառնալ:

Hovsep Khurshudyan

18 ч назад

2. Արդարադատության հաստատման ճանապարհին որպես հիմնական խոչընդոտ են մնացել ՀՀԿ-ից ժառանգություն մնացած չորս առանցքային ֆիգուրները՝ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի պետը, Հատուկ քննչական ծառայության պետը եւ Վճռաբեկ դատարանի նախագահը: Ինչպես այսօր պարզ դարձավ գլխավոր դատախազի հարցազրույցից՝ նա, իսկ ես կարծում եմ նաեւ մնացած երեքը, չեն պատրաստվում հրաժարական տալ եւ փորձելու են օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից եւ դեռ կառչած մնալ իրենց պաշտոններից: Վստահաբար նրանց այդ հ

Ещё

Be the first to comment on "«Առանցքային չորս ֆիգուրները, որոնց քաջալերում է Սերժ Սարգսյանը, փորձում են կառչել պաշտոններից». Հովսեփ Խուրշուդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ