Ինչ կարծիք է հայտնել Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը բավական տպավորված է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից:

Մեր աղբյուրները հայտնում են, որ Բակո Սահակյանը մասնավոր զրույցներում ասել է, թե Փաշինյանի մոտ իրեն առաջին անգամ է ինքնիշխան երկրի նախագահ զգացել, երբ ՀՀ վարչապետն ամեն անգամ խոսելիս կարեւորել է ԼՂՀ նախագահի կարծիքը: Մինչ այդ` Սերժ Սարգսյանի այցերի ժամանակ, Սահակյանը իրեն որպես ՀՀ մարզերից մեկի մարզպետ է զգացել` նաեւ հենց այդպիսի պաշտոնական հանդիպումների ժամանակ:

Նա նշել է, թե հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո մթնոլորտ է փոխվել անգամ նման հարաբերություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/806238/

Be the first to comment on "Ինչ կարծիք է հայտնել Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ