Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի կողմից ուղարկված դիմումի մեջ ասվում է.

«Հարգելի պրն Օսիպյան,

օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

 

Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման դեմ բողոքող ակտիվիստները մայիսի 16-ին ներխուժել են քաղաքապետարանի շենք, բարձրացել երրորդ հարկ և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ակտիվիստներին մոտեցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել է, որ նման ձևով հարցեր չեն լուծում: Նա առաջարկել է վերադառնալ ճեպազրույցների դահլիճ, որտեղ հանդիպում կունենան քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի և համապատասխան մարդկանց հետ, ովքեր կպատասխանեն նրանց հարցերին: Ակտիվիստները, սակայն մերժում են ներկայացվող բոլոր առաջարկները՝ պնդելով, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ: 

Be the first to comment on "Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում. Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ