«Կսպանեմ, եթե ինձ թողնես». ամերիկուհին 65.000 հաղորդագրություն է գրել առաջին ժամադրությունից հետո՝ սպառնալիքների միջոցով փորձելով գրավել երիտասարդի սիրտը (լուսանկարներ)

 

ԱՄՆ Ֆինիքս քաղաքի բնակչուհի Ժաքլին Էյդսը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, երբ համացանցի օգտատերերը և նույնիսկ ոստիկանությունն իմացել են նրա սիրային հարաբերությունների մանրամասների մասին:

Ինչպես նշում է CNN-ը, 31-ամյա կինը համացանցի միջոցով ծանոթացել է երիտասարդի հետ և ժամադրության գնացել նրա հետ: Ընդամենը մի ժամադրությունից հետո կինը սիրահարվել է և սկսել տարօրինակ պահվածք դրսևորել իր «զոհի» հանդեպ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ժաքլինը «հերթապահել» է երիտասարդի տան մոտ և օրական մոտ 500 հաղորդագրություն ուղարկել նրան: Նա փորձել է գրավել տղամարդու սիրտը սպառնալիքների և սադրիչ հայտարարությունների միջոցով`ասելով, որ եթե երիտասարդը թողնի իրեն, ինքը «կմասնատի նրա մարմինը և կլողա նրա արյան մեջ»:

Երիտասարդը, չիմանալով՝ ինչ անել, կապվել է ոստիկանության հետ: Իրավապահ մարմինների աշխատակիցները որոշ ժամանակ ուղեկցել են նրան մինչև տուն, սակայն կնոջը հաջողվել է մտնել երիտասարդի բնակարան, երբ նա տանը չի եղել:

Նշվում է, որ մի օր Ժաքլինին «բռնացրել» են երիտասարդի տանը լոգանք ընդունելիս, իսկ տան մոտ կայանված ավտոմեքենայի մեջ դանակ է հայտնաբերվել:

«Նույնիսկ չփորձես թողնել ինձ… Ես կսպանեմ քեզ… Ես չեմ ուզում մարդասպան լինել», — ասել է աղջիկը:

Բանը հասել է նրան, որ կինը գնացել է իր սիրեցյալի աշխատավայր և նրա կինը ձևացել, և այս ամենից հետո նրան ձերբակալել են:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ կինը մեղադրվում է սպառնալիքների, հետապնդումների և ոտնձգությունների համար: Ձերբակալության պահին նա արդեն 65 հազար հաղորդագրություն է ուղարկած եղել երիտասարդին:

Մեղադրյալի խոսքով՝ ինքը չէր պատրաստվում իրական վնաս պատճառել երիտասարդին, այլ ուղղակի վախեցնում էր նրան, քանի որ «սիրում էր և վախենում էր կորցնել նրան»:

«Սերն ավելորդ բան է», — ասել է աղջիկը:

 

 

 

Be the first to comment on "«Կսպանեմ, եթե ինձ թողնես». ամերիկուհին 65.000 հաղորդագրություն է գրել առաջին ժամադրությունից հետո՝ սպառնալիքների միջոցով փորձելով գրավել երիտասարդի սիրտը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ