Անկախ ցույցի մասնակիցների քանակից, ոստիկանությունն հնարավորություն ուներ բոլորին կարգի հրավիրելու. Օսիպյան

 

Ոստիկանությունը հնարավորություն ուներ անկախ զանգվածների քանակից բոլորին կարգի հրավիրել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանը՝ անդրադառնալով Նիկոլ փաշինյանի գլխավորած շարժման բողոքի գործողություններին:

«Հնարավոր էր այդ ցույցը դադարեցնել։ Բայց մենք գնահատել ենք ցրման հետեւանքները։ Չէր բացառվում, որ ցույցը դադարեցնելու հետևանքով բազմաթիվ տուժողներ կունենայինք: Հետեւանքները բարդ կլինեին, բացասական հետեւանքներ կլինեին։ Եվ գնահատելով այդ ամենը՝ մենք հանդուրժող դուրս եկանք: Ոստիկանության խնդիրը միայն ցույցը դադարեցնելը չէ, որ փողոցում ցույց չլինի, այլ այստեղ նաև մեր հեղինակությունն է: Մեր երկրի հեղինակությունն էր դրված, մեր պետականության հարցն էր դրված»,-ասել է Օսիպյանը:

 

Նրա խոսքով, ցույցերը, երթերը խաղաղ բնույթ էին կրում, դա ամրագրված է օրենքով, քանի որ խաղաղ բնույթ էին կրում, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց. «Խախտումներ եղել են, բայց այդ խախտումներն այնպիսին չէին, որ կարող էին ծանր հետևանքներ ունենալ, գնահատելով իրավիճակը, այդպես էր որոշումը՝ կանգնել քաղաքացիների կողքին»:

 

Հարցին, թե ցույցերն իր վրա չէին ազդո՞ւմ, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Ես պատրաստ էի, սպասում էի որ կարող են նման ցույցեր լինել, նման զարգացումներ տեղի ունենան։ Գնահատելով իրավիճակը ես կանխատեսում էի, ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Թե ընկերների շրջապատում թե գործընկերների շրջապատում ես ասում էի որ բարդ խնդիրներ են առաջանալու  փողոցներում մեր եւ ցուցարարների միջեւ»:

Be the first to comment on "Անկախ ցույցի մասնակիցների քանակից, ոստիկանությունն հնարավորություն ուներ բոլորին կարգի հրավիրելու. Օսիպյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ