Միլիոնատեր Դեն Բիլզերյանը «սպառնում է» Լոս Անջելեսին

 

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը մեկ շատ ակտիվ է իր Instagram-ում, մեկ էլ՝ երկար ժամանակ իր մասին տեղեկություն չի հայտնում: «Պոկերի արքայի» վերջին մի քանի լուսանկարները վերաբերում են, բացառապես մարիխուանային, սակայն դրա վրա չենք սևեռի մեր ուշադրությունը:

 

Միլիոնատերը մի քանի ժամ առաջ իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել: Դատելով տեղադրված լուսանկարից Դենը գտնվում է տան տանիքին, որն ինչպես երևում է երկնաքեր է, ուղղաթիռի վայրէջքի համար նախատեսված հարթակում: Ըստ երևույթին, նա այդ ուղղաթիռով էլ ժամանել է:

«Պատրաստվում եմ Լոս Անջելեսի հիմարներին կրկին անգամ ցույց տալ, թե ինչպես է ամեն ինչ արված», — իր լուսանկարը մեկնաբանել է Բիլզերյանը:

 

Սակայն, միլիոնատերը չի բացատրել, թե ինչի մասին է խոսքը, հնարավոր է, որ Դենը ակնարկում է իր նոր բիզնեսի՝ մարիխուանայի արտադրության մասին:

 

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Be the first to comment on "Միլիոնատեր Դեն Բիլզերյանը «սպառնում է» Լոս Անջելեսին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ