Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար ա լինելու․ Սեյրան Սարոյան ,,տեսանյութ,,

 

Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակմանը:

«Ինքը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է և բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: Իր համար նորույթ չի բանակը, կադրերին ճանաչում է»,-ասաց նա:

 

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար ա լինելու․ Սեյրան Սարոյան ,,տեսանյութ,,"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ