Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար

 

168.am-ի տեղեկություններով՝ արդեն իսկ որոշումը կայացված է, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում:

Զոհրաբ Մնացականյանի կենսագրությունը

Ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երեւանում:

Կրթությունը

1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ.- Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա

 

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, ՄեծԲրիտանիա
1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. – ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ. – Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011-2014թթ. – Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, Հայաստանի Հանրապետություն
2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Օտար լեզուներ

անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Be the first to comment on "Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ