Ինչ կապ ունի Վովա Վարդանովի կազմակերպությունը՝ ԱԱԾ-ի կողմից կալանավորված դասախոսի հետ

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի խումբ անձանց գործով, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն` նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվածներից ոմանք մասնակցել են «Ողջ մնալու արվեստ»-ի կողմից կազմակերպվելիք վճարովի կրակելու ավելի մարտունակ լինելու դասընթացին: Իսկ «Ողջ մնալու արվեստ»-ի հիմնադիրն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել` ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Արդյունքում` 2018 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հանցավոր համագործակցություն ստեղծելու, մասնակցելու, ահաբեկչության նախապատրաստության, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Գրել էինք, որ գործի շրջանակներում կալանավորվել է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը: Պարզել էինք, որ նա մասնագիտությամբ դիպուկահար է, եւ վերջինիս խմբի մեջ իբր ներգրավվել են, որ կոնկրետ դիպուկահարը ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց սպանի կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառի:

Տեղեկացել էինք, որ գործով կալանավորվածների թիվը 8-ն, որոցից մեկը կին է: Կրակելու դասընթացներն ու դասախոսը Ինչեւէ: ԱԱԾ-ի կողմից բացահայտված վերոնշյալ գործից մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է, որ Գնել Հովհաննիսյանը այնքան էլ պատահական մարդ չէ, եւ իրավապահ մարմինները ուշագրավ բացահայտում են արել վերոնշյալ գործի շրջանակներում: Եվ այսպես` ԱԱԾ-ն բացահայտել է` մի խումբ անձինք, որոնք ստեղծել են հանցավոր համագործակցություն, որպեսզի երկրում վախի մթնոլորտ տարածեն, մասնակցել են կրակելու դասընթացների: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը կազմակերպել է կրակելու դասընթացներ, որին մասնակցել են բոլոր այն մարդիկ, որոնք ցանկացել են ավելի մարտունակ լինել:

Եվ ահա ԱԱԾ-ն բացահայտել է, որ երկրում անկարգություններ հրահրող հանցավոր խումբ ստեղծած անձինք եւս մասնակցել են վերոնշյալ կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին: «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց` հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս կազմակերպությունը: Պարզեցինք, որ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը ստեղծվել եւ մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից եւ նպատակ ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն. «Ճիշտ ժամանակն է սովորել պաշտպանվել, գոյատեւել ցանկացած դժվար իրավիճակում, դառնալ ավելի մարտունակ եւ պատրաստ լինել կյանքի ցանկացած մարտահրավերի: ՈՄԱ-ն հայտարարում է նոր խմբի մեկնարկը: Անցկացվելու են հետեւյալ դասընթացները՝

1. ավտոնոմ գոյատեւում

2. կրակային պատրաստություն

3. դանակի սպորտային նետում

4. ձեռնամարտ վին-չուն

5. այ-կի-դո

6. ժայռամագլցում

7. բուժ.պատրաստություն

8. հոգեբանություն

9. ռազմապար:

 

Կուրսի ընթացքում լինելու են արշավներ եւ գոյատեւման դասընթացներ բնության գրկում, պարապմունքներ մարտական զենքով, այցելություններ զորամասեր եւ այլն: «Ողջ մնալու արվեստ» կուրսի ղեկավարն է լեգենդար հետախույզ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը, իսկ կուրսի ընթացքում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները»: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 3 անգամ, մինչեւ 3 ժամ տեւողությամբ` 19.00- 22.00: Դասընթացի արժեքը՝20 000 դրամ/ամիս»: Ցուցմունք են տվել Ստացվում է, որ ԱԱԾ-ն բացահայտել է, թե որտեղ են հանցավոր խմբավորում ստեղծած անձինք կրակելու դասընթացներ սովորել, եւ այդ բացահայտումից հետո էլ կալանավորել են խմբի անդամներից ոմանց: Սակայն նկատենք, որ ԱԱԾ-ի կողմից կալանավորվածների մեջ է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության դասախոս, մասնագիտությամբ դիպուկահար Գնել Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ-ին ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ ինքը դասընթացին մասնակցած անձանց հետ որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ, այլ ինքը ընդամենը եղել է դասախոս: Ավելին` հանցավոր խումբ ստեղծելու կասկածանքով կալանավորված անձինք, ովքեր մասնակցել են կրակելու դասընթացներին, ցուցմունք են տվել` հայտնելով, որ Գնել Հովհաննիսյանը կապ չունի իրենց մտադրությունների հետ: Իսկ թե ինչ որոշում կկայացնի այս ամենից հետո ԱԱԾ-ն, սպասենք զարգացումներին:

Վովա Վարդանովը` իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի հետ: Վերջինս հայտնեց, որ Գնել Հովհաննիսյանը կրակային է սովորոցրել. «Կրկնում եմ` ինքը կրակային է սովորացրել դասընթացի մասնակիցներին, իսկ մնացած ամեն ինչ բամբասանք է, մինչեւ ԱԱԾ-ն եզրահանգման չգա, իսկ ես բամբասելու ցանկություն չունեմ»: Մեր այն հարցին` փորձը ցույց է տվել, որ վերջին մի քանի տարում իրավապահները կալանավորում են ազատամարտիկների, մարդկանց, որոնք ընդդիմացել են իշխանություններին, եւ նրանց մեղադրանք է առաջադրվում հանցավոր խմբի հետ համագործակցելու, զենք տրամադրելու եւ այլ մեղադրանքներ, մտավախություն չունե՞ք, որ հաշվի առնելով, որ Ձեր հիմնադրած կազմակերպության դասախոսն է կալանավորվել, նաեւ Ձեզ կապեն այդ խմբի հետ. «Ես ընդհանրապես շատ հանգիստ եմ, քանի որ ամեն մարդ իր արարքների համար է պատասխան տալիս: Հիմա, եթե ես մեքենա արտադրող եմ, ասենք, հին է, բայց անխափան աշխատում է, եւ մի վարորդ հարբած քշել է ու կանգառում 10 մարդ է վիրավորել, դրա համար արտադրո՞ղն է պատասխան տալիս: Ամեն մարդ իր արարքների համար թող պատասխան տա, եթե ես ինչ-որ տեղ հանցանք եմ արել, թող ինձ հրավիրեն պատասխանատվության, բայց ես չեմ կարծում, որ ես հանցանք եմ գործել, ինձ նման հակատերորիստ դեռ գտնել է պետք»:

Քնար Մանուկյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/805052/

Be the first to comment on "Ինչ կապ ունի Վովա Վարդանովի կազմակերպությունը՝ ԱԱԾ-ի կողմից կալանավորված դասախոսի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ