Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը

 

Մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը  դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից: Այսօր կանանցից մեկը՝ Ավան-Առինջ թաղամասի բնակչուհին, որն իր դժգոհությունն էր հայտնում` մանրամասնեց, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո ինքն ստացել է մեկ միլիոնի կեսը` 500 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս կեսը տրամադրելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցը, դեռևս մեկ տարի առաջ զանգահարել է երեք երեխաների մորը` ասելով, որ մյուս հինգ հարյուր հազարը մաս-մաս են տալիս և ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն`դիմում գրել, որի հիման վրա էլ պետությունը ամսական 25000 դրամ կփոխանցի նպաստառուի հաշվեհամարին մինչև գումարի մարելը: Սակայն այս տարվա հունվարից սկսած դադարեցվել է ամսական կտրվածքով 25000 դրամի փոխանցումը, իսկ պատկան մարմնի հեռախոսային պատասխանում նշվում է, որ Կառավարությունը դեռ որոշում չի կայացրել այս տարվա համար: Նպաստառուն անհանգստանում է, իսկ գուցե Կառավարությունը որոշում կայացնի դադարեցնել վճարումը:

6 Իսկ գուցե Կառավարությունը սպասում է դռնփակ նիստերի ժամանակ որոշում կայացնելուն: Համաձայն ՀՀ Կառավարության 6 մարտի 2014 թվականի N 275-Ն որոշման` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երրորդ երեխայի ծնվելու դեպքում սահմանվում է մեկ միլիոն դրամ: Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմողի ընտրությամբ: Նարա ԽԱՐԱԶՅԱՆ

Be the first to comment on "Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ