ԱՄՆ-ում պատանին ուշքի է եկել այն բանից հետո, երբ ծնողները նրա օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն են տվել

 

ԱՄՆ-ում 13-ամյա տղան դուրս է եկել կոմայից այն բանից հետո, երբ նրա ծնողները համաձայնություն են տվել, որ տղայի օրգանները հետմահու օգտագործվեն դոնորության համար՝ տեղեկացնում է Fox News-ը:

Image result for Trenton McKinley

. Տղան հիվանդանոց է ընկել երկու ամիս առաջ գանգուղեղային ծանր վնասվածքով: Բժիշկները հայտարարել են, որ նա այլևս չի ապաքինվի: Նրանք պարզաբանել են, որ եթե տղան նույնիսկ ապրի, ապա ստիպված կլինի ընդմիշտ միացած լինել կենսապահովման սարքին: Դրանից հետո ծնողները որոշել են տղայի օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն տալ:

Image result for Trenton McKinley

Ծնողների որոշումից մեկ օր անց, երբ բժիշկները պատրաստվել են անջատել արհեստական արյան շրջանառություն ապահովող սարքը, տղան անսպասելիորեն սկսել է շնչել, բարձրացել է մահճակալից և սկսել խոսել: Այժմ տղան ամեն օր ուշաթափություններ է ունենում և տառապում է գլխացավերից: Պատանին հավատում է, որ եղել է դրախտում «Ես քայլում էի դաշտում, և ինձ Աստված փրկեց, նույնիսկ բժիշկներն են դա հաստատում»,- ասել է տղան:

Подробнее: https://shabat.am/am/article/177756/AMN-um-patanin-ushqi-e-ekel

Be the first to comment on "ԱՄՆ-ում պատանին ուշքի է եկել այն բանից հետո, երբ ծնողները նրա օրգանները դոնորության համար օգտագործելու համաձայնություն են տվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ