«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը 11-րդ օրն է` հացադուլի մեջ է

 

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանը արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հայտարարած անժամկետ հացադուլը հետապնդում է հետևյալ պահանջները.

1. Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը,  պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների օր առաջ ազատման գործընթացը:

 

2. Սույն թվականի մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ հայտարարել այնպիսի լայն համաներում, որը ունակ լինի հաղթահարելու արատավորված արդարադատության համակարգի կողմից առաջացած սոցիալական դժգոհությունը և հիմքեր ստեղծի արդարադատության համակարգի նկատմամբ հավատի վերականգնման  համար.

3. Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կզբաղվի ռեժիմի գործած հանցագործությունների, ինչպես նաև նրա դեմ պայքարի ընթացքում զոհված քաղաքացիների հետ կապված քննությունների իրավաքաղաքական լուծումների որոնմամբ:

Չուգասզյանը նաեւ դիմել է անհատներին, կազմակերպություններին իրենց զորակցությունն արտահայտել այս նախաձեռնությանը և խաղաղ անհնազանդության գործողություների գործնական աջակցությամբ ասուլիսների, ելույթների, միջոցով միանալու նշված պահանջների կատարմանը.

«Կոչ եմ անում նաեւ «Իմ քայլը» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ ամեն կերպ սատարել նշված նախաձեռնությանը և հնարավորություն ստեղծել այս հայտարարության ընթերցման համար հանրապետության հարապարակի հարթակից, ինչպես նաև սփյուռքի հեղինակավոր անհատներին և հայերին: Հույս ունեմ, որ Հայաստանի ներկայիս ադմինիստրացիան կունենա բավարար քաղաքական իմաստություն գիտակցելու համար, որ իրենց արձագանքի ուշացման  դեպքում այս նախաձեռնության խաղաղ անհնազանդության գործողություններին կմիանան ոչ միայն ՀՀ քրեակատարողական հիմնակների հազարավոր դատապարտյալներ, միջազգային և տեղական իրապաշտպան կազմակերպություններ և փաստաբաններ այլև բանտված քաղաքացիների տասնյակ հազարավոր հարազատներ և ընկերներ ինչպես և համակիրներ՝ յուրովի միանալով «Իմ քայլը» թավշյա հեղափոխությանը:

 

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը 1 տարի 9 ամիս գտնվել է ընդհատակում, ապրիլի ն24-ին Ծիծեռնակաբերդ է այցելել եւ հետ վերադառնալուց ձերբակալվել է: Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ:

Be the first to comment on "«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը 11-րդ օրն է` հացադուլի մեջ է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ