Աֆրիկայում ընձուղտը սպանել է ռեժիսորին ֆիլմի նկարահանումների ժամանակ

 

47-ամյա ռեժիսոր Կարլոս Կարվալյոն մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում վայրի բնության մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ, ռեժիսորի վրա հարձակվել է ընձուղտը, գրում է Metro պարբերականը։

Նկարահանող խմբի անդամներից մեկի խոսքով՝ այն պահին, երբ ռեժիսորը նկարահանելիս  է եղել կենդանուն խոշոր պլանով, վերջինս գլխով հարվածել է նրան։ Կարվալյոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Այգու ներկայացուցիչները նշել են, որ կենդանուն տեղի ունեցածի համար մեղադրելը սխալ կլինի, քանի որ ռեժիսորը նկարահանման ընթացքում խախտել է անվտանգության նորմերը։

Картинки по запросу Жираф убил режиссера во время съемок фильма

Be the first to comment on "Աֆրիկայում ընձուղտը սպանել է ռեժիսորին ֆիլմի նկարահանումների ժամանակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ