Նիկոլ Փաշինյանն է այսօր ներկայացնում հայկական շահը

 

Մենք ականատես եղանք քաղաքացիական անհնազանդության masterclass-ի և նախադեպը չունեցող, քսանմեկերորդդարյա թավշյա հեղափոխության Հայաստանում

Արդյունքում` բռնապետի հրաժարականին զուգահեռ, ունենք մի հրաշալի սոցիալական կերպարանափոխություն: Տասներկու օր առաջ ընդամենը բնակչությունը պատրաստ էր իրար կոկորդ կրծել` պատեհ-անպատեհ առիթով: Հիմա մենք ամենաժպտադեմ ու բարեհամբույր քաղաքացիներն ենք, զգոն, քաղաքակիրթ, բարի ու դրական, ապագայի նկատմամբ հույսով լցված: Նաև` ում հետ խոսում ես, այս ամենի մասին խոսում են , որպես համահեղինակներ: Կարծես հենց իրենք են սա հնարավոր դարձրել: Եվ հենց այդպես է որ կա. սա մի հրաշալի ֆենոմեն է:Նշեմ նաև ՀՀ ից դուրս ապրող ՀՀ քաղաքացիների ոգևորությունն ու հպարտությունը, բոլորին միավորող, Եվրոպայում, ԱՄՆ ում, Ռwւսաստանում և այլուր: Ես վերջին տաս օրերին շրջել եմ Եվրոպական մի շարք մայրաքաղաքներով, Նիկոլ Փաշինյանն ունի այնտեղի ճնշող մեծամասնության հավանությունն ու աջակցությունը:

Մեկ այլ հրաշալի գործընթաց` միֆերի կոտրումը«Սերժը` հզոր քաղաքական գործիչ», «Կարեն Կարապետյանը` հզոր պիարշիկ», «իրենց դեմ խաղ չկա», «ամեն բան անիմաստ է», «ամհնար է» և այլ արհեստականորեն մտցված կարծրացած միֆերը փլվեցին:ՈՒ կոտրվող միֆերից հաջորդն էլ պիտի լինի հայտնի « հեղափոխությունը մտածում են հանճարները, անում են ռոմանտիկները, օգտվում ստահակները» մինչ օրս գործող աքսիոմը: Հիմա էնպես պիտի անենք, որ չօգտվեն տականքները, այս քսանմեկերորդդարյան թավշյա հեղափոխությունից չպիտի օգտվեն տականքները, պիտի օգտվի ժողովուրդը:

Իշխանական անճարակ մանիպուլացիաների մասինՀեռացող բռնապետը փորձեց, մնալ փորձող վարչապետն էլ կրկներգի պես կրկնում է երկու մանիպուլացիոն տեղեկություն, որ կուզեի ֆիքսել:Զբոսաշրջիկության տուժելու մասին. իրականում, Հայաստանի պոտենցիալը զբոսաշրջիկության ոլորտում, նույնիսկ կիսով չափ չի օգտագործվում ու դա, երեսուն տարուց ավել: Այս համակարգից ազատվելուց հետո այն կարող է աննկարագրելի զարգացում ապրել, դառնալով ռեֆերանս տարածաշրջանում:Օտար ներդրումների մասին. բացառությամբ հատուկենտերի, չեն անում ներդրումներ Հայաստանում կարգին գործարարներն ու սա` վաղուց արդեն: Այստեղ ներդնում են միայն իշխանութան հետ ու իրենց նման աշխատող կոռումպացված, անմաքուր կամ կիսամաքուր կապիտալները: Այս համակարգի հեռացումից հետո Հայաստանը կարող է դառնալ, ճիշտ կառավարման դեպքում, ինվեստիցիոն խիստ բարենպաստ երկիր: Այսօրվա կառավարողներն անընդունակ են դա անել, նախ և առաջ կոռուպցիայի սարսափելի բարձր տոկոսի պատճառով:Ընդհանրապես տնտեսության զարգացման մասով, երկու խոսքով. այն ինչ կատարվում է Հայաստանում վերջին երեսուն տարում, դա տնտեսական պոտենցիալի մի սարսափելի վատնում է: Վատ կառավարման արդյունք:

Նիկոլ Փաշինյանի մասինԱյսօր ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, որտեղ հայկական պետականության շահը ներկայացնում է հենց Նիկոլ Փաշինյանը: Նա կարողացավ իրագործել երկու անգին բան, ինչը մինչ հիմա որևէ մեկին չէր հաջողվել և ինչի համար այլև մնալու է հայոց նորագույն պատմության ամենալուսավոր էջերում`1. ՀՀ քաղաքացին իրեն զգաց երկրի տերը, վերջապես2. Հայաստանը վերադիրքավորվեց, որպես ցիվիլ հավասար անդամ` միջազգային հարթակումԳիտեք, երբ Բեռլինում լսում ես քաղաքական հայտնի վերլուծաբանի դիֆերամբները հայ քաղաքական գործչի մասին, դա գին չունի: Վաղուց, շատ՜ վազուց, եթե ոչ երբեք, մեր մասին այդպես չէին խոսել, բոլորը, միաձայն:Հիմա, երբ սկսեցին խոսել Փաշինյանի վարչապետ լինել չլինելու մասին, իշխանական մանիպուլատիվ «դիպլոմ չունի», «պրո ռուս է», «հակա ռուս է», «դրսի ուժերն են ֆինանսավորում» և այլն մեջ բերեցին,. սրանք ոչ այլ ինչ են, քան սադրանքներ:Այս շարժումը, իր հաղթանակի կոնոլիդացիայից հետո , պիտի դադարի հակասերժ, հակահհկ, կամ հակաայլ դիրքորոշումը, ու պիտի հստակ գնա դեպի դեմոկրատիկ, սոցիալական արդարության, սահմանադրական մշակույթի ձևավորող և բոլոր պրո հայկական, պրո պետական ուժերը, պիտի կոնսոլիդացվեն սրա շուրջը: Ցանկացած անհատ, հատկապես նրանք, ովքեր այսօր խոսում են համակարգային փոփոխությունից և սահմանադրական կարգի հաստատումից, պետք է հարց տա իրեն, և հստակ ֆիքսի, ինչ՞ արժեքների կրող է: Արդյոք՞ ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը և իրավունքի գերակայությունը բացարձակ արժեք են իր համար: Արդյոք՞ իր միջից հստակ մաքրվել է սովետն ու նրա ատվիզմները` կոռուպցիայի նկատմամբ հակման ու թայֆայական մտածողության դրսևորմամբ:Որպես ՀՀ քաղաքացի, իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է այսօր, ոչ թե որովհետև նա կատարյալ է, քաղաքականության մեջ չկա այսպիսի հասկացողություն, ոչ թե որովհետև նա բացարձակ, միակ կամ անկրկնելին է, ոչ թե որովհետև ես իր թիմից եմ, կամ գաղափարակից իրեն, այլ այն պարզ պատճառով, որ այսօր, իր շնորհիվ եղած վերջին տասներկու օրերի հաղթանակները նա է, ով կարող է և պետք է կոնսոլիդացնի, հանուն Հայաստանի վաղվա ժողովրդավար և զարգացման հնարավորություն ունեցող օրվա:Հիմա մեր ապագայի հնարավորությունը ժողովրդի գիտակցությունից է կախված: Նիկոլի ՄԻԱԿ կապիտալը այսօր ժողովուրդն է, մենք: Որքանով ենք հասկանում առկա բոլոր սպառնալիքների մեծությունն ու նրանց հաջողելու դեպքում` սուվերենության նահանջը: Այսինքն նրանք, ում համար թանկ է Հայկական պետության միավորը, ուղղակի պարտավոր են կանգնել Նիկոլի կողքին: Նիկոլը իշխանությունը վերադարձրել է ժողովրդին ու այսօր էլ հայտարարել է` «իմ վարչապետ լինելը միմիայն կլինի ձեր որոշմամբ ու ձեզանից յուրաքանչյուրը իրեն կզգա վարչապետ» : Այսպիսով, Նիկոլը այսուհետ կատարում է ժողովրդի կամքը և ենթարկվում ժողովրդի պահանջներին, ծառայում է ժողովրդին, ուստի եթե անգամ չկատարի ժողովրդի կամքը, ապա հենց նույն ինքը ժողովուրդը ստացել է բոլոր իրավունքները վաղը նրան պաշտոնից հեռացնելու համար։Այսօր ՀՀԿ ն իր բոլոր լծակներն ակտիվացրել է հնարավորինս շատ նոր ֆրոնտներ բացելու հեղափոխական շարժման դեմ: Նպատակը մեկն է` որ Նիկոլ Փաշինյանը այլևս կորցնի իրավիճակի տիրապետումը և ժողովրդական հեղափոխությունը տապալվի: Դրա համար գործի են դրվում ֆեյսբուկյան ֆեյքերը, ժողովրդի մեջ դեզինֆորմացիա, խուճապ ու տագնապ առաջացնելու համար, գործի են դրվում բազմապիսի շարժումներ` ժողովրդի ուշադրությունը բուն խնդրից շեղելու ու թուլացնելու համար: Սրանք այլևս կանգնած են անդունդի եզրին ու կորցնում են գրեթե ամեն ինչ:Որպես ՀՀ քաղաքացի, տեսնելով այն հսկայական աշխատանքը, որ հաջողությամբ տանում է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, գրամ անգամ չեմ կասկածում, որ նա ունակ է վերջնական հաջողությամբ պսակել պայքարը, նույնիսկ յոթ ֆրոնտով աշխատելով, սակայն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պիտի հստակ գիտակցի ու հասկանա, որ իր աջակցությամբ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ուժն ու զորեղությունը բանակցային և գործնական այս բարդ և ճակատագրական պրոցեսներում:Բոլոր նրանց, ում համար թանկ է Հայկական պետականությունը, հիշեցնեմ, որ Նիկոլն է այսօր ներկայացնում է հայ ժողովրդի կամքը, ասել է` Հայաստանի պետությունը, ասել է` հայկական շահը:Եվ համարձակվում եմ հավատալ, որ շախմատիստ կամ գազպրոմչի «քաղաքական» գործիչներին կգան փոխարինելու պետականամետ, հայոց շահը գերադասող և «հնարավորի արվեստին» տիրապետող երիտասարդ ու տաղանդավոր քաղաքական գործիչներ:

Արուսյակ Հայրապետյան, ՀՀ քաղաքացի

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն է այսօր ներկայացնում հայկական շահը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ